Պորտուգալացի բժշկին ազատել են աշխատանքից՝ առանց քթի և աչքերի երեխայի լույս աշխարհ գալուց հետո
Պորտուգալացի մանկաբույժը հեռացվել է աշխատանքից, երբ նրա հսկողության տակ գտնվող կինն առանց քթի և աչքերի երեխա է ծննդաբերել: BBC News-ի հաղորդմամբ՝ երեխայի գանգի մի մասը ևս բացակայում է:
Ռոդրիգո անունով տղայի ծնողները տեղյակ չեն եղել իրենց որդու ծանր ֆիզիկական թերությունների մասին մինչև նրա լույս աշխարհ գալը: Բժիշկը պարբերաբար կատարվող հետազոտությունների ժամանակ չի հայտնել սաղմի առողջական խնդիրների մասին:
Բուժխորհրդի պաշտոնյաները քվեարկել են բժիշկ Արթուր Կարվալյուին աշխատանքից ազատելու օգտին՝ մեղադրելով նրան անփութություն ցուցաբերելու մեջ:
Միջադեպից հետո այլ բողոքներ էլ են ստացվել մի քանի տարիների հնության, որոնցում ասվում է այլ երեխաների մասին:
Նշվում է, որ բժիշկ Կարվալյոն մեկնաբանություն չի տվել այս հարցի վերաբերյալ:
Փոքրիկը, որի մասին հաղորդվում է, լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 7-ին Սետուբալ քաղաքում:









