Շիրակում ոստիկանները հոգեմետ հաբեր են հայտնաբերել ՌԴ քաղաքացու մեքենայում (տեսանյութ)

15:23 • 24.10.19

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Թալին-Ակունք ճանապարհից, իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով, բաժին բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 53-ամյա քաղաքացու:

Մեքենան զննելիս նա բեռնախցիկից ներկայացրել է 46 հատ «Տրիֆտազին», 27 հատ «Լևոմեպրոմազի» և 19 հատ «Ազալեպսին» գրառումներով հոգեմետ հաբեր:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: