Սիրիացի քուրդն ինքնահրկիզվել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի առաջ

12:51 • 24.10.19

Ժնևում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի դիմաց տղամարդ է ինքնահրկիզվել: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը:

Նշվում է, որ տղամարդը սիրիացի քուրդ է, որը վերջին տարիներին ապրել է Գերմանիայում: Նա գրասենյակի դիմաց իր վրա բենզին է լցրել և այրել: Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները և տղամարդուն ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

«Նա սիրիացի քուրդ է՝ ծնված 1988 թվականին, ապրում է Գերմանիայում»,- նշել է ժնևյան ոստիկանության մամուլի խոսնակ Սիլվեն Գիյոմ Ժանտիլը:

Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Լոզանի ուսանողական հիվանդանոց, որը մասնագիտացած է այրվածքների բուժման ուղղությամբ: