Եվրախորհրդարանը Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունները դատապարտող բանաձև կընդունի

01:48 • 24.10.19

Եվրախորհրդարանում հինգշաբթի քվեարկության է դրվելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի՝ փաստաթղթում առաջարկվում է Եվրամիությանը մուտքի վիզայի արգելանք մտցնել թուրք պաշտոնյաների նկատմամբ:

«ԵԽ-ն ԵՄ խորհրդին կոչ է անում սահմանել մի շարք նպատակային պատժամիջոցներ և վիզային արգելանքներ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու թուրք պաշտոնյաների նկատմամբ», - ասվում է բանաձևի կետերից մեկում:

Բացի այդ, Եվրախորհրդարանը «ԵՄ Խորհրդին կոչ է անում վերացնել գյուղատնտեսական ապրանքների համար կիրառվող արտոնությունները»՝ ընդհուպ մինչև ԵՄ-Թուրքիա Մաքսային միության դադարեցում: