Ճապոնիայում ցուցահանդեսից մոտ 2 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել
Ճապոնիայում թանկարժեք զարդերի ցուցադրության ժամանակ մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդ են գողացել, գրում է ТАСС-ը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կողոպուտի պահը ֆիքսել չի հաջողվել:
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, ադամանդը ցուցադրված է եղել «Պասիֆիկո Յոկոհամա» կենտրոնում ոսկերչական իրերի ցուցահանդեսի ժամանակ՝ այլ իրերի կողքին:
Ոստիկանության կարծիքով՝ ադամանդը գողացել են շատ կարճ ժամանակահատվածում: Քննչական մարմինները ենթադրում են, որ գողերը խմբով են գործել և հավանաբար ցուցահանդեսի սրահի անձնակազմի շրջանում համախոհներ են ունեցել:
Տոկիոյում վերջին նմանօրինակ մեծ հնչեղություն ստացած կողոպուտը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, երբ երեք տղամարդ հարձակվել են Harry Winston ապրանքանիշի ոսկերչական սրահի վրա:









