Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 40-50 հազար բնակիչ կտարհանվի (լուսանկար)
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի 40-50 հազար բնակիչ կտարհանվի անտառային հրդեհների պատճառով, գրում է Deadline պարբերականը:
Վերջին տվյալներով՝ հրդեհը, որին տվել են Tick անվանումը, տարածվել է ավելի քան 5 հազար ակր տարածքի երկայնքով:
Սանտա Կլարիտա քաղաքի ոստիկանապետ Ռոբերտ Լյուիսի հաղորդմամբ՝ տարհանման հրահանգը դեռևս վերաբերում է 40-50 հազար բնակչի:
Կրակի դեմ պայքարում է ավելի քան 500 հրշեջ, 4 ուղղաթիռ և 4 հրդեհաշիջող ինքնաթիռ:










