Ոստիկանները «Զվարթնոցում»՝  պոլիէթիլենային  տոպրակում հրավառության ճայթիչներ են հայտնաբերել

11:18 • 25.10.19

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնել էին, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները տոպրակը տեղափոխել են ավտոկայանատեղի՝ շենքից մոտ 50 մ հեռու:

Tert.am-ի հարցին, թե ինչ է պարզվել, ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տվյալներների՝ պոլիէթիլենային տոպրակում եղել են հրավառության ճայթիչներ:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր»,-հայտնեցին ոստիկանությունից: