ԱՄՆ նախկին նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից
ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարտերը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Քարթերի Twitter-ի էջին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հաղորդվել էր, որ Քարթերը հոսպիտալացվել է սրբոսկրի կոտրվածքով:
«ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը՝ Փլեյնսում: Նա շնորհակալություն է հայտնում բոլորին բարի մաղթանքների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ամիս սա արդեն երկրորդ և այս տարի երրորդ անգամն է, որ Քարտերը տուժում է դժբախտ պատահարից: Հոկտեմբերի սկզբին նա ընկել էր տանը և վնասել հոնքը: Դա տեղի է ունեցել նրա ծնունդից մի քանի օր անց:
Մայիսին Քարտերը հնդկահավի որսի էր մեկնել, որի ժամանակ ընկել էր: Նրան վիրահատել էին: Մի քանի տարի առաջ էլ ԱՄՆ նախկին նախագահի մոտ մելանոմա էր հայտնաբերվել, սակայն չորս ամիս անց քաղցկեղը բուժվել էր:









