Գերմանիայում մահվան դեպքերից հետո 320 տոննա երշիկեղեն կոչնչացնեն

13:52 • 25.10.19

Գերմանիայի իշխանությունները վճարել են Wilke ընկերության 320 տոննա երշիկի ու այլ տեսակի արտադրանքի ոչնչացման համար, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 3 մարդ: Այդ գործընթացի համար հատկացվել է մոտ 100 000 եվրո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Հեսսենի երկրամասի իշխանություններին հղումով:

Հոկտեմբերի սկզբին Wilke-ի գործարանի աշխատանքը դադարեցվել էր իրավապահների կողմից, երշիկեղենի մեջ հայտնաբերվել էին լիստերիոզի բակտերիաներ: Քննությունը կարծում է, որ 3 մարդ մահացել, իսկ 37-ը տուժել էր վարակված արտադրանքն օգտագործելուց հետո: 

Ընկերությունը հայտարարել է սնանկության մասին:

Նշվում է, որ արտադրանքի ոչնչացման գործընթացը կտևի 2 շաբաթ: Փաթեթավորված ապրանքը կայրվի, իսկ այն արտադրանքը, որը փաթեթավորված չէ, կփոխանցվի հատուկ հաստատությունների: