«Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում». Շոյգու
Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում, որն ունակ է հանրապետության բանակի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա ցանկացած սպառնալիքի: Այդ մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը Կովկասյան տարածաշրջանում կայունության երաշխավորն է հանդիսանում: Այսօր այնտեղ ստուգայց եմ կատարել: Բազան մարտունակ է և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին»,- ասել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ժամանակ:
Շոյգուն Հայաստանը դաշնակից և Անդրկովկասում գլխավոր գործընկեր է անվանել:









