Ստամբուլում խոշոր ահաբեկչական գործողություն է կանխվել

17:36 • 29.10.19

Թուրքիայում հետախուզական գործողությունների արդյունքում խոշոր ահաբեկչական գործողություն է կանխվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամ է ձերբակալվել, որոնք Ֆաթիհ շրջանում ահաբեկչական գոծողություն էին պլանավորել թուրքական հանրապետության 96-ամյակին նվիրված երթի ժամանակ:

Այսօր թուրքական Բուրսա նահանգում էլ անցկացված հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 26 անդամ է ձերբակալվել: Ձերբակալվածներից 12-ը Սիրիայի քաղաքացիներ են: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվել:

Ավելի վաղ Անկարայում իրականացված հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետության» անդամ հանդիսացող 20 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: