Բեյրութի կենտրոնում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին

22:42 • 29.10.19

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տասնյակ անհայտ մարդիկ փայտերով զինված հարձակվել են ցուցարարների վրա և քանդել են վրանները: Այս մասին տեղեկացնում է  Риа Новости-ն: Տուժածների մեջ ցուցարարներ և լրագրողներ կան:

Քաղաքացիական համազգեստով տասնյակ տղամարդիկ փորձել են ապաշրջափակել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որի արդյունքում սկսվել է ծեծկռտուք ցուցարարների և իրենց հակառակորդների միջև, որոնք շիիտական «Հարաքեթ Ամալ» կուսակցության առաջնորդ Նաբիհա Բերրիին աջակցող կարգախոսներ էին գոչում:

Ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել ծեծկռտուքը, ինչի արդյունքում անհրաժեշտ է եղել ոստիկանական և բանակային լրացուցիչ ստորաբաժանումների օգնությունը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին  հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: