Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլին տարհանել են Լոս Անջելեսում գտնվող իր տնից՝ անտառային հրդեհների պատճառով (լուսանկար)

15:53 • 29.10.19

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլին տարհանել են Լոս Անջելեսում գտնվող իր տնից՝ քաղաքին պատուհասած անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին դերասանուհին պատմել է Instagram-ում:  

«Մենք անվտանգության մեջ ենք: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գիշերվա կեսին օգնեցին ինձ ու իմ կենդանիներին, ներառյալ հիվանդ կատվին, տնից դուրս պրծնել»,- գրել է նա:

Անտառային հրդեհների հետևանքով իրենց տները ստիպված են եղել լքել նաև բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, դերասան Առնոլդ Շվարցենեգերը, դերասանուհի Քեյթ Հադսոնը, այլք:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ լույս երկուշաբթի բռնկված անտառային հրդեհներն արդեն ավերել են 123 շինություն: Լոս Անջելեսի իշխանությունները որոշում են ընդունել պարտադիր կարգով տարհանել ավելի քան 3000 տուն: