Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ մեկնել է Բաքու՝ համերգ տալու
Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը երեկ երեխաների՝ Ալլա-Վիկտորյայի և Մարտին-Քրիստինի հետ մեկնել է Բաքու, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Կիրկորովը շփվել է լրատվամիջոցների հետ: Նա նշել է, որ «շատ ուրախ» է նորից գտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում և «անհամբեր սպասում է Բաքվի հանդիսատեսի հետ հանդիպմանը»:
Հոկտեմբերի 30-ին և 31-ին Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում մենահամերգով է հանդես գալու:










