Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

09:43 • 30.10.19

Անցած շաբաթվա վերջից Ճապոնիայում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում, գրում է ria.ru-ն:

Մասնավորապես, Տիբայի պրեֆեկտուրայում զոհ է դարձել 11 մարդ, ևս մեկը՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում:

Ուրբաթ օրվանից տեղատարափ անձրևներ են տեղացել Ճապոնիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Շատ շրջաններում կես օրվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորմայի չափով տեղում։ Հեղեղումների գոտուց տարհանվել է մոտ 2 հազար մարդ: 

Հաղորդվում է, որ ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է հեղեղումների։ Մասնավորապես, մասամբ ջրասույզ է եղել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքի Սիրամիձու տաճարը, որը երկրի ազգային հարստություններից է: