Ուկրաինացի լրագրողը Դոնբասի բնակիչներին կենդանիների հետ է համեմատել (տեսանյութ)

10:03 • 30.10.19

Ուկրաինացի լրագրող Օստապ Դրոզդովը Դոնբասի բնակիչներին ուկրաինական «5-րդ ալիք»-ի եթերում կենդանիների հետ է համեմատել:

Դրոզդովն ասել է, որ նախկինում պաշտպանել է Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին, փորձել է հասկանալ նրանց, սակայն հետո փոխել է իր տեսակետը:

«Իհարկե, մանկուց սիրել եմ կենդանաբանական այգի գնալ և նայել, թե ինչպես են իրենց պահում երկսմբակավորները, սակայն ես արդեն ամեն ինչ որոշել եմ ինձ համար»,- ասել է Դրոզդովը:

Լրագրողի խոսքով՝ Դոնբասը քաղաքացիական գիտակցության առումով վատագույնն է, քանի որ իբր տեղացիները միայն ռուսական լրատվամիջոցներին են հետևում և ուզում են Ռուսաստանին մոտ լինել: Դրոզդովը կարծում է, որ նրանց պետք է զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից:

Ուկրաինական Страна.ua կայքի լրագրող Օլեսյա Մեդվեդևան, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Դրոզդովի դեմ:

«Ժամանակն է պատասխան տալ սեփական խոսքերի համար: Երկար ժամանակ մենք լսել ենք, թե ինչպես են քաղաքական գործիչները և իրենց լրագրող և ակտիվիստ անվանող մարդիկ ցեխ շպրտում Դոնբասի բնակիչների վրա: Հերիք է»,- գրել է Մեդվեդևան Facebook-յան իր էջում: