4 ամսվա ընթացքում շուրջ 47 000 անգամ շտապօգնություն զանգահարած ուկրաինացին տեղափոխվել է հոգեբուժարան
Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում ապրող Ուկրաինայի 30-ամյա քաղաքացին հայտնվել է հոգեբուժարանում` 4 ամսվա ընթացքում 46 968 անգամ շտապօգնություն զանգահարելու համար: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով դատախազությանը:
Նշվում է, որ ռեկորդային է եղել մեկ օրվա ընթացքում 1618 անգամ շտապօգնությանն անհանգստացնելը: Հեռախոսային չարագործը զանգերը կատարել է անհիմն և իր առողջությունից դժգոհություններ չի ունեցել:
Նշվում է նաև, որ նախկինում նրա նկատմամբ դատարանը կիրառել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ գողության և թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար:
Ներկայումս դատարանը բավարարել է Կրամատորսկի դատախազության հայցը և չարագործը, որի գործողությունները հանգեցրել են շտապօգնության կայանի խափանմանը, տեղափոխվել է հոգեբուժարան:









