Երևան-Դիլիջան ճանապարհին Land Rover-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Գ., ծնված 1965 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել ձորից:









