Գոհաբանության տոնի առթիվ «Ընկերները» սերիալի՝ տոնի թեմայով 8 սերիաները կցուցադրվեն ամերիկյան թատրոններում

16:13 • 01.11.19

Fathom Events ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի կապակցությամբ, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին, հանրահայտ «Ընկերները» սերիալի 8 սերիաները կցուցադրվեն թատրոններում, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ ցուցադրվող սերիաները լինելու են Գոհաբանության տոնի թեմայով:

«Գոհաբանության տոնը կմիավորի լավագույն ընկերներ Ֆիբիին, Ռոսին, Մոնիկային, Ջոուիին, Ռեյչելին և Չենդլերին և հնարավորություն կընձեռի վերապրելու նրանց ամենազվարճալի պահերը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Աղբյուրը հաղորդում է, որ նման իրադարձություն տեղի էր ունեցել նաև սեպտեմբերին, երբ թատրոններում երեք օր անընդմեջ ցուցադրվել էին ֆիլմի 12 այլ սերիաներ: Ավելի քան 230 000 երկրպագուներ մեծ էկրաններից դիտել էին իրենց սիրելի հերոսներին: Ֆիլմի ցուցադրության դրամարկղային մուտքը կազմել էր ավելի քան 2,9 մլն դոլար:

Օրերս հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել էր, որ «Ընկերները» սերիալից իր ընկերների հետ «աշխատում են համատեղ նախագծի վրա»: 

«Էլեն շոուի» հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ զրույցում դերասանուհին հայտնել էր. «Շատ ենք ցանկանում համատեղ որևէ բանով հանդես գալ, միայն թե դեռ չգիտենք՝ ինչ է լինելու, բայց փորձում ենք, աշխատում ենք դրա շուրջ»:

Հարցին, թե արդյոք հենց այդ պատճառով էին վերջերս նա, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Մեթ Լեբլանը, Դևիդ Շվիմերը և Մեթյու Փերին միավորվել՝ ակնարկելով միասին արված լուսանկարը, որը հրապարակվելուց կարճ ժամանակ անց միլիոնավոր դիտումներ էր ձեռք բերել, դերասանուհին ասել էր. «Մենք հանդիպել էինք, քանի որ կարոտել էինք միմյանց»:

«Ընկերները» հեռուստասերլիալն այս տարի տոնել է իր 25-ամյակը:

Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում: Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Warner Bros. ընկերության՝ Բըրբենք քաղաքում տեղակայված ստուդիաներում։

 

What could it be? Recently, Jennifer Aniston hinted at a project she's working on with the cast

What could it be? The actress absolutely shut down the idea of Friends reboot, with a clear, 'no'

Գոհաբանության տոնի առթիվ «Ընկերները» սերիալի՝ տոնի թեմայով 8 սերիաները կցուցադրվեն ամերիկյան թատրոններում