Լեդի Գագան կնկարահանվի Ռիդլի Սքոթի՝ Գուչիի սպանության մասին ֆիլմում

22:16 • 09.11.19

«Աստղ է ծնվել» օսկարակիր ֆիլմ-մյուզիքլի գլխավոր դերակատարուհի Լեդի Գագան կնկարահանվի մեկ այլ գեղարվեստական ֆիլմում:

CNN-ի տվյալներով՝ երգչուհին, որի իրական անունն է Ստեֆանի Ջերմանոտա, արդեն պայմանագիր է ստորագրել ռեժիսոր Ռիդլի Սքոթի հաջորդ նախագծին միանալու մասին:

Սքոթի ֆիլմադարանը համալրում են վարձույթում ռեկորդային շահույթ ապահոված «Օտարը», «Սայրի վրայով վազողը» և «Գլադիատոր» ֆիլմերը: Այժմ նա մտադիր է էկրանավորել Gucci նորաձևության տան նախկին ղեկավար Մաուրիցիո Գուչիի սպանության մասին պատմությունը:

Նշվում է, որ ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Սառա Գայ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, շքեղության և ագահության սենսացիոն պատմություն» գիրքը: Մաուրիցիո Գուչին՝ նորաձևության տան հիմնադիր Գուչիո Գուչիի թոռը, այն ղեկավարել է մինչև 1995 թվականը, երբ նա սպանվել է իր գրասենյակի մուտքի մոտ:

Լեդի Գագան կնկարահանվի Ռիդլի Սքոթի՝ Գուչիի սպանության մասին ֆիլմում