Դեպարդիեն դարձել է Ուզբեկստանի զբոսաշրջային ապրանքանիշի դեսպանը Ֆրանսիայում

21:07 • 11.11.19

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայում կզբաղվի Ուզբեկստանի զբոսաշրջային ապրանքանիշի առաջխաղացմամբ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Դեպարդիեին զբոսաշրջային ապրանքանիշի դեսպան նշանակելու մասին հայտնել է Ուզբեկստանի փոխվարչապետ Ազիզ Աբդուխակիմովը։ 

Աղբյուրի տվյալներով՝ դերասանը, որն Ուզբեկստան է ժամանել անցյալ շաբաթ նկարահանումների, ինքն է հանդես եկել երկրի զբոսաշրջային ապրանքանիշը Ֆրանսիայում և ողջ աշխարհում առաջ տանելու նախաձեռնությամբ։ 

Նշվում է, որ Դեպարդիեն գլխավոր դերն է մարմնավորելու «Մետաքսի ուղի» վավերագրական ֆիլմում, որը նկարահանվում է ֆրանսիական հեռուստաալիքի համար։ Նկարահանումները նախատեսված են նոյեմբերի 6-26-ը Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարում, Խիվայում, Թերմեզում։ 

Զբոսաշրջային ապրանքանիշի դեսպանը հասարակական պաշտոն է։ Սովորաբար այդ պաշտոնում նշանակում են հայտնիներից որևէ մեկին, և նրա առաջադրանքն է Ուզբեկստանի դրական կերպարի առաջխաղացումն իր երկրում։  

 

Դեպարդիեն դարձել է Ուզբեկստանի զբոսաշրջային ապրանքանիշի դեսպանը Ֆրանսիայում