Վենետիկի բնակիչները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքը «վերապրել» ռեկորդային ջրհեղեղը (տեսանյութ, լուսանկարներ)
Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. գիշերը ջրհեղեղի հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր, մահացել է 2 մարդ, գրանցվել են հրդեհներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Il Gazettino իտալական պարբերականին:
Փոթորիկն ու ջրի մակարդակի բարձրացումը խնդիրներ են առաջացրել էլեկտրականության հետ, որոնք հանգեցրել են հրդեհների՝ այդ թվում Կա Պեզարո պալատում, որը կառուցվել է 18-րդ դարում Մեծ ջրանցքի վրա: Այրվել է նաև Լիդո կղզու շինություններից մեկը:
Վենետո նահանգի նահանգապետ Լուկա Ձայան Վենետիկի այս ավերմանը տվել է «ապոկալիպտիկ» բնորոշումը, իսկ դրանից կրած վնասը բնութագրել է որպես «անհավանական և վախեցնող»:
Առավոտյան ժամը 11-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է մինչև 130 սանտիմետրի:
Վենետիկի բնակիչներն ու քաղաքի հյուրերը սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են տեղադրել՝ ներկայացնելով քաղաքում տիրող իրավիճակը:











