Բիլի Այլիշը նոր երգ է թողարկել՝ նվիրելով այն եղբորը (ձայնագրություն)
Բիլի Այլիշը, որը տարվա երաժշտական բացահայտումն է, նոր երգ է թողարկել։ Երգը կոչվում է «Everything I Wanted» («Իմ ուզածը») և նվիրված է երգչուհու եղբորը, գրում է esquire.ru-ն։
Սա երգչուհու առաջին սինգլն է դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go» ալբոմից, որը թողարկվել էր մարտին։
Բիլին երգը նվիրել է եղբորը՝ Ֆինես Օ՛Քոնելին, որի հետ միասին է ստեղծում իր երգերը։ Երգը պատմում է մղձավանջի մասին․ երազում երգչուհին ինքնասպանություն է գործում, իսկ ընկերները և երկրպագուներն այդ ամենի հանդեպ կատարելապես անտարբեր են։










