Յանա Պոպլավսկայան` նույն ինքը` Կարմիր գլխարկը, 52 տարեկանում որոշել է կրկին ամուսնանալ
Ռուս դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Պոպլավսկայան որոշել է ամուսնանալ ռադիոհաղորդավար Եվգենի Յակովլևի հետ: 52-ամյա դերասանուհին պատմել է, որ իր սիրելին ամուսնության առաջարկություն է արել դեռևս 5 տարի առաջ` իրենց ծանոթությունից ամիսներ անց, սակայն այդ ժամանակ նա մերժել է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Գիտեք, ես վախկոտ եմ: Առաջին ամուսնությունս պաշտպանում էի զինվորի նման, սակայն հենց զինվորներն էլ տարան այն:
Հիմա մենք ուզում ենք ամեն ինչ գեղեցիկ ձևով անել, որպեսզի ներկա լինեն մեր բոլոր մոտ ընկերները: Ուզում ենք հարսանեկան արարողությունը համատեղել նոր բնակարան տեղափոխության հետ, որն այժմ վերակառուցվում է և պատրաստ կլինի մինչ հարսանիքը»,- ասել է նա:
Հավելենք, որ Յակովլևը դերասանուհուց փոքր է 12 տարով: Առաջին ամուսնությունից Պոպլավսկայան ունի երկու որդի: Նա ամուսնալուծվել է 2011 թվականին: 










