Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի երկու կտավները (լուսանկարներ)

11:03 • 16.11.19

Լոնդոնում Դալիչի պատկերասրահից` Rembrandt's Light ցուցահանդեսի ժամանակ, փորձել են գողանալ համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդտի երկու կտավները, հաղորդում է The Guardian-ը:

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել, երբ միացել է ազդանշանային համակարգը: Հոլանդացի նկարչի կտավներն ավելի ուշ հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր վայրերում։

«Որոշ ժամանակ ցուցահանդեսը և պատկերասրահը փակ են լինելու, որպեսզի ոստիկանները կարողանան ավելի մանրամասն հետաքննություն իրականացնել»,- հայտարարել է թանգարանի աշխատակիցը:

Պատկերասրահում չեն հստակեցրել, թե հատկապես որ կտավներն են փորձել գողանալ:

Հոկտեմբերի 4-ին բացված ցուցահանդեսում ներկայացվել են Ռեմբրանդտի 35 աշխատանքներ, այդ թվում՝ «Ընթրիք Էմմաուսում» (Լուվր), «Philemon and Baucis» (Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահ), «Գետում լողացող կինը» (Լոնդոնի Ազգային պատկերասրահ) և այլ հայտնի կտավներ:

 

Image result for Police foil attempt to steal Rembrandt works from exhibition

Image result for Police foil attempt to steal Rembrandt works from exhibition

 

Լոնդոնում փորձել են գողանալ Ռեմբրանդտի երկու կտավները (լուսանկարներ)