«Ավելի վատերն էլ են եղել». Պրիգոժինը գնահատական է տվել Օլգա Բուզովայի՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտադրությանը

12:41 • 16.11.19

ՌԴ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը НСН ազգային նորությունների ծառայության եթերում մեկնաբանել է երգչուհի Օլգա Բուզովայի` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու մտադրությունը՝ նշելով, թե այդ երաժշտական մրցույթին ավելի «վատ» արտիստներ էլ են մասնակցել:

«Չենք կարող նրան արգելել, որ մասնակցի. եթե նման ցանկություն ունի, թող ելույթ ունենա: Ավելի վատ արտիստներ էլ են եղել»,- նշել է Պրիգոժինը և հավելել, որ «Եվրատեսիլ»-ը վաղուց ձայնի հետ կապ չունեցող մրցույթ է, դրա համար ձայնը պարտադիր պայման չէ Բուզովայի մասնակցության համար:

«Այնուամենայնիվ, խնդիրն այն է, թե ինչպես է նա կենդանի կատարմամբ հանդես գալու: Գուցե մինչ այդ կարողանա կատարելագործվել, քանի որ ռիթմի զգացողություն ունի: Եթե ֆոնոգրամայով երգի, կամ ինչ-որ մեկն ականջին հուշի, թե ինչպես ճիշտ նոտա վերցնի, վատ չի լինի»,- եզրափակել է պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու Բուզովայի մտադրության մասին հայտնի է դարձել վերջինիս՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած համերգի ժամանակ:

 

Картинки по запросу Ольга Бузова заявила о намерении принять участие в международном песенном конкурсе «Евровидение»

 

 

 
 
 
View this post on Instagram

Если вы все еще гадаете, кто же может поехать от России на «Евровидение-2020», то Ольга Бузова @buzova86 уже знает ответ на этот вопрос! Сегодня на своем концерте Оля заявила, что именно она отправится на конкурс в будущем году. Объявив о своем намерении выйти на международный уровень, певица предложила зрителям вместе порепетировать ее выступление на «Евро», для которого она готовит новую песню на английском языке. #buzova #eurovision Как думаете, какое место заняла бы Бузова?

A post shared by SUPER (@super.ru) on

«Ավելի վատերն էլ են եղել». Պրիգոժինը գնահատական է տվել Օլգա Բուզովայի՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մտադրությանը