ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել սուպերմարկետներից մեկում. կան զոհեր

22:19 • 18.11.19

Ամերիկյան Օկլահոմա նահանգի Դունկան քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Walmart սուպերմարկետում, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, զոհվածներից մեկը հենց հրաձիգն է եղել: Տուժածների թիվը չի նշվում:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել առավտոյան ժամերին: Քաղաքում փակվել են համալսարանն ու դպրոցները: Երեխաներին և ուսանողներին թույլ չեն տալիս դուրս գալ ուսումնական հաստատությունից: