Հրդեհ՝ Զովունի գյուղում գտնվող փայտի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարերի 4 մարտական հաշվարկ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:












