Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով զիջեց Իտալիայի ընտրանուն` կրելով իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը (տեսանյութ, թարմացված)
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը Պալերմոյում հյուրընկալել է Հայաստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1:9 հաշվով և 10 միավորով J խմբում գրավեց նախավերջին տեղը: Armsport-ը գրում է, որ այս պարտությամբ Հայաստանի հավաքականը հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։
01:25
72-րդ րոպեին Ռոմանյոլին հաշիվը դարձրեց 6:0, 75-րդ րոպեին Ժորժինյոն 11 մետրանոցից 7-րդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, երկու րոպե անց Օրսոլինին խփեց իր թիմի 8-րդ գոլը:
79-րդ րոպեին Էդգար Բաբայանը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը, իսկ 81-րդ րոպեին Կիեզան հաշիվը դարձրեց 9:1:
01:06
Իտալիայի հավաքականը հաղթում է արդեն 5:0 հաշվով: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Նիկոլո Ձանիոլոն:
00:22
Չիրո Իմոբիլեն 33-րդ րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը:
00:15
29-րդ րոպեին Նիկոլո Բարելան հաշիվը դարձրեց 3:0:
23:58
Հանդիպման 8-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն բացեց հաշիվը։ Մեկ րոպե անց Նիկոլո Ձանիոլոն ևս մեկ գնդակ ուղարկեց մեր ընտրանու դարպասը։
Առաջարկում ենք հետևել հանդիպման ընթացքին։ Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։
Թիմերի կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ։









