Քեթրին Զետա Ջոնսը Մայքլ Դուգլասի հետ ամուսնության 19-ամյակի առթիվ լուսանկար է հրապարակել՝ մեջբերելով սկեսրայրի շնորհավորական խոսքերը (լուսանկարներ)
Դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը երկուշաբթի Մայքլ Դուգլասի հետ ամուսնության 19-ամյակի առթիվ Instagram-յան իր էջում լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։
Քեթրին Զետա Ջոնսի և Մայքլ Դուգլասի հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձություններին։ Ամուսնության 19-ամյակի առիթով Զետա Ջոնսը երիտասարդ տարիներից սևուսպիտակ լուսանկար է հրապարակել՝ կիսվելով 102-ամյա սկեսրայրի շնորհավորական խոսքերով։
Նկարում Մայքլը և Քեթրինն ասես սիրահարված դեռահասներ լինեն։
«Պարելով մուտք ենք գործում մեր ամուսնության 20-րդ տարին։ Շնորհավոր մեր ամուսնության օրը, իմ սե՛ր։ Այնքան գեղեցիկ նամակ եմ ստացեկ սկեսրայրիցս։ Զգացված եմ»,- գրել է դերասանուհին։
Անձնական նամակով Քըրք Դուգլասն իր շնորհավորական ուղերձն է հղել որդուն և հարսին՝ ամուսնության 20-ամյակի առթիվ։
«Շնորհավոր ամուսնությանդ օրը, Մա՛յքլ։ Դու շատ կարևոր դաս ես յուրացրել․ ամուսնացած մնալու համար պետք է ենթարկվել կնոջը։ Շարունակի՛ր կիրառել այն, ինչ ես եմ անում կնոջս հետ»,- գրել է Քըրք Դուգլասը։
Քեթրին Զետա Ջոնսն ու Մայքլ Դուգլասը հանդիպել են 1998 թվականին։ Նրանց ծանոթացրել են Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆիթը Ֆրանսիայում կայացած «Deauville» կինոփառատոնի ժամանակ։
Մայքլ Դուգլասը 2016-ին The Johnathan Ross Show շոո ծրագրի ժամանակ ասել է, որ Քեթրինին հանդիպելուց 30 րոպե հետո նրան ասել է, որ նա է լինելու իր երեխաների մայրը։
Քեթրինի և Մայքլի առաջին երեխան՝ Դիլանը, ծնվել է 2000 թվականի օգոստոսին։ Զույգն ամուսնացել է նույն տարվա նոյեմբերին Նյու Յորքի «Plaza Hotel» հյուրանոցում։ Ամուսնությունից հետո ծնվել է նրանց դուստրը՝ Քարիսը։
Մայքլ Դուգլասը նախկինում ամուսնացած է եղել պրոդյուսեր Դիանդրա Լյուքերի հետ, և նախկին ամուսնական զույգը համատեղ որդի ունի։
Քըրք Դուգլասը 1954 թվականից ի վեր ամուսնացած է բարերար Էննի Բայդենի հետ։













