Մեգան Մարքլը դեռևս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ. Daily Mail

15:06 • 19.11.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, դեռևս բրիտանական քաղաքացիություն չի ստացել, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան նախկին դերասանուհին արդեն մեկուկես տարի է՝ ամուսնացած է բրիտանացի արքայազնի հետ։ Ամուսնական զույգը մեծացնում է որդուն՝ Արչի Հարիսոնին, որի 6 ամիսն արդեն լրացել է, սակայն Մարքլը դեռևս Միացյալ Թագավորության քաղաքացիություն չի ստացել։

Նշվում է, որ դքսուհին համապատասխան փաստաթղթերը հանձնել է դեռևս 2017 թվականին՝ նշանադրությունից հետո։

Չնայած դքսուհու արտոնյալ դիրքին՝ նրա փաստաթղթերը համապատասխան մարմինն ուսումնասիրում է ըստ ընդունված կարգի՝ այլոց փաստաթղթերի հետ հավասար պայմաններում։

Ըստ օրենքի՝ քաղաքացիության համար կարելի է դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացու հետ ամուսնությունից 3 տարի անց միայն։

Այս պահին Մարքլն ԱՄՆ քաղաքացիություն ունի։