Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի (տեսանյութ)

18:10 • 19.11.19

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Բերման ենթարկվածը հոկտեմբերի 24-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։