Ինչպե՞ս է հնարավոր մարդկանց համարել տգետ և «մարդու իրավունքների» պաշտպանման պատրվակով հրամցնել այլասերված օրակարգ. Արման Աբովյան

02:28 • 19.11.19

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով «էլիտար խմբերի», որոնք առաջ մղելով սեռական այլասերության թեման, փորձում են ձևավորել հասարակության մեջ մի դիսկուրս` նպատակ հետապնդելով մարդկանց հորինված «խնդիրները» ներքաշել համահայկական օրակարգ։

«Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպե՞ս է հնարավոր հասարակությանը համարել տգետ և փորձել «մարդու իրավունքների» պաշտպանման պատրվակով մարդկանց հրամցնել՝ նեոլիբերտարիանական այլասերված օրակարգ, հիմնավորելով դա, որպես «մարդու իրավունքների» պաշտպանման համար պայքար։

Պետք է հստակ փաստել, որ այսօր Հայաստանում գործում են ապազգային, հակահայկական մարգինալ խմբեր և հանրային ճանաչողություն ունեցող անհատներ, որոնք փորձում են ձևավորել այսպես կոչված «էլիտար խմբեր», որոնց իրավունքների պաշտպանումը պետք է գերակշռի հայկական հասարակության մեջ մյուս քաղաքացիների իրավունքների հաշվին։

Ամենազավեշտալին նա է, որ այդ խմբերը առաջ մղելով սեռական այլասերության թեման` (ներկայացնելով սեռահոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց` որպես հալածյալ խավ), փորձում են ձևավորել հասարակության մեջ մի դիսկուրս, որի նպատակն է այդպիսի մարդկանց հորինված «խնդիրները» ներքաշել համահայկական օրակարգ։ Ընդ որում` բոլորին, ովքեր համաձայն չեն ենթարկվել մանիպուլյատիվ հնարքներին, միանգամից պիտակավորում են որպես հետադեմ, խավարամիտ և ոչ ադեկվատ։

Հասկանալի է, որ այսպիսի աննորմալ և անբարոյական փորձերը իրենք հիմնավորում են «մարդու իրավունքների» պաշտպանություն, սակայն պարզ է, որ մարդու իրավունքների հետ այդ խնդիրները ոչ մի կապ չունեն, և այս տեղեկատվական աբսուրդի հիմնական նպատակն է խեղաթյուրել հասարակությանը` առաջ քաշելով ապազգային թեզեր։

Ինչ ասեմ...շատ տագնապալի է հետևել, թե ինչպե՞ս է հայկական օրակարգն օրեցօր լցվում աննորմալ, ապուշ և անբարոյական բովանդակությամբ` հետ մղելով իսկական խնդիրների լուծման շուրջ այդքան անհրաժեշտ դիսկուրսը, փոխարինելով սուտ և արհեստական օրակարգով»։