Բոյարսկին հերքել է բեմից հեռանալու մասին լուրերը

16:21 • 19.11.19

Ռուսական կինոյի և թատրոնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հերքել է այսօր լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ինքը հոբելյանից հետո լքելու է բեմը: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Ես չգիտեմ, թե այդ լուրը որտեղից է հայտնվել, այդ հարցով դիմեք լրագրողներին, ոչ թե ինձ: Հիմա ես նկարահանում ունեմ, ներեցեք»,-ասել է Բոյարսկին լրագրողների հետ զրույցում:

Հայտնի դերասանը ծննդյան 70-րդ տարեդարձը կնշի դեկտեմբերի 26-ին:

Բոյարսկին հերքել է բեմից հեռանալու մասին լուրերը