Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը ծխով է պատվել (լուսանկարներ)

15:16 • 19.11.19

Ավստրալիայի ամենամեծ քաղաքներից մեկը` Սիդնեյը, քաղաքից 150 կմ հեռավորոության վրա մոլեգնող անտառային հրդեհների պատճառով ծխով է պատվել, հաղորդում է BBC լրատվականը:

Մասշտաբային հրդեհը բռնկվել է Վուլեմի քաղաքի ազգային պարկի 150 000 հեկտար հողատարածքի վրա, իսկ ուժեղ քամին ծուխը բերել է Սիդնեյ:

Պաշտոնյաները հայտարարում են, որ Սիդնեյի օդի որակը վտանգավորության բարձր մակարդակի է հասել:

Միաժամանակ տեղացիները բողոքում են, որ մառախուղի և ծխի հոտի մեջ են արթնանում իրենց տներում: Այսօր Սիդնեյի բնակիչներին հաղորդել են լուրջ վտանգի մասին, քանի որ քաղաքի որոշ մասերում օդի ջերմաստիճանը հասել է +37 աստիճանի:

Առողջապահության ոլորտի աշխատակիցները մարդկանց խորհուրդ են տալիս մնալ տանը և շատ չծանրաբեռնել իրենց:Նոր Հարավային Ուելսի շտապօգնության ծառայությունը հայտարարել է, որ շնչառական հիվանդություն ունեցող մարդիկ պետք է առավել զգույշ լինեն: 

Картинки по запросу Australia fires: Sydney blanketed by smoke from NSW bushfires

Сидней затянуло дымом из-за масштабного лесного пожара