«Գահերի խաղը» սերիալի դերասանուհուն ստիպել են մերկանալ նկարահանման ժամանակ

21:23 • 19.11.19

Բրիտանացի դերասանուհի և «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլիա Կլարկը պատմել է, որ իրեն ստիպել են մերկանալ տեսախցիկի առաջ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, դերասանուհին հայտնել է, որ հեռուստանախագծերից մեկում իրեն ստիպել են նկարահանման մասնակցել մերկ վիճակում: Մինչդեռ այդ պայմանը դերասանուհու հետ նախապես չի քննարկվել:

Էմիլիայի խոսքով՝ հետագա համագործակցությունից ինքը հրաժարվել է, ինչով էլ հարուցել է տվյալ նախագծի պրոդյուսերների բարկությունը: Նրանք հայտարարել էին, որ այդ քայլով դերասանուհին կհիասթափեցնի «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին, սակայն վերջինս հաստատակամ է եղել:  

Նա հիշել է նաև հանրահայտ սերիալի այն տեսարանը, որում մերկ է նկարահանվել: Էմիլիան նշել է, որ նույնիսկ լաց է եղել հանդերձարանում: Նրան հանգստացրել է իր գործընկերը՝ Դրոգոյի կերպարը մարմնավորող Ջեյսոն Մոմոան:  

Էմիլիան մարմնավորել է Դեյեներիս Թարգարենի դերը «Գահերի խաղը» սերիալի բոլոր 8 եթերաշրջաններում, որոնք եթեր են դուրս եկել 2011-2019 թվականներին՝ HBO ամերիկյան հեռուստաալիքով:

 

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհուն ստիպել են մերկանալ նկարահանման ժամանակ