ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունն սկիզբ է առել ընտանեկան վեճից. Fox News
Ամերիկյան Օկլահոմա նահանգի Դունկան քաղաքի Walmart սուպերմարկետում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած հրաձգության պատճառն ընտանեկան կռիվն է եղել, վեճը տեղի է ունեցել ամուսինների միջև: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Fox News-ին:
Աղբյուրը հայտնում է, որ տեղեկատվությունը հաստատել են մահացածներից մեկի բարեկամները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում, ապա ինքնասպան էր եղել: Զոհվել էր ևս երկու մարդ:
Նշվում է, որ բոլոր երեք զոհերը միմյանց ճանաչում էին, սակայն անուններ չեն հրապարակվում: Դեպքի վայրում շարունակում է աշխատել ոստիկանությունը:









