Եթե պաշտոնյաների հայտարարագրերի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում չփարատված կասկածներ մնան, նյութերը կուղարկվեն իրավապահներին. Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում կլինի 35 հաստիք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Էդգար Շաթիրյանը:
«Ազգային ժողովի այսօրվա քվեարկության արդյունքներով 5 անդամների ընտրությամբ հանձնաժողովը համարվում է կազմակերպված։ Հաջորդիվ առաջնային է լինելու հանձնաժողովի նախագահի ընտրությունը՝ 5 անդամներից առնվազն 3 անդամների կողմ ձայներով։ Աշխատակազմն այս տարի չենք հասցնի ձևավորել, և աշխատանքն առայժմ կկազմակերպենք պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անձնակազմով»,- մանրամասնեց նա:
Էդգար Շաթիրյանն անդրադարձավ նաև վեթինգի գործառույթի իրականցումը հանձնաժողովին տալու հարցին՝ նշելով, որ իրենք ստուգելու են բարեվարքության կանոնների պահպանման հետ կապված տեղեկության հավաքագրման և դրա հիման վրա արձանագրությունների կազմման գործընթացը:
Անդրադառնալով գործիքակազմին՝ նա նշեց, որ հայտարարագրելու և վերլուծելու են նաև ռիսկային ցուցանիշների հիման վրա և ապօրինի հարստանալու ռիսկերի կտրվածքով: Ըստ նրա՝ եթե հանձնաժողովի մոտ չփարատված կասկածներ մնան, ապա նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններ:
Մանրամասները՝ տեսանյութում։









