«Ռուսթավի 2»-ի նախկին տնօրեն Գվարամիան խոստացել է բռնաբարել Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդների մայրերին

17:04 • 19.11.19

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում «Մթավարի արխի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան, որն ավելի վաղ հայտնի էր դարձել իր արտահայտած ցանկությամբ՝ միզել Ռուսաստան արտահանվող «Բորժոմի»-ի ու գինու մեջ, նորից իրեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, գրում է vz.ru կայքը:

Նա վրդովվել է Թբիլիսիում ընդդիմադիրների բողոքի ակցիան կոպտորեն ցրելու առնչությամբ և հայհոյանքներ տեղացել իշխանությունների հասցեին՝ խոստանալով բռնաբարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների մայրերին:

Սոցիալական ցանցերում Գվարամիայի գրառումը հայտնվել է նոյեմբերի 18-ին: Դրանում նա բազմաթիվ հայհոյանքներ է կիրառել և կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին: Նա երկրի իշխանությունների ներկայացուցիչներին անվանել է դավաճան և խոստացել է վճռական հարված հասցնել իշխանությանը:

«Կամ մենք ենք մնում այս երկրում, կամ կլեպտոկրատ և կոռուպցիոներ Բիձինա Իվանիշվիլին: Ուզուրպատորը պետք է գնա, հակառակ դեպքում նա մեզ կթողնի առանց հայրենիքի»,- գրել է Գվարամիան Facebook-ի իր էջում: