«Ջոկերը» համաշխարհային վարձույթում գրանցած եկամուտներով շրջանցել է Քրիստոֆեր Նոլանի՝ 2008-ի ամենահաջողակ ֆիլմին
«Ջոկեր» ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի մեծ եկամուտ է գրանցել, քան «Մութ ասպետը»՝ թողարկումից 6 շաբաթ անց հատելով մեկ մլրդ դոլարի սահմանը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մասնագիտական պորտալին, Թոդ Ֆիլիպսի հոգեբանական թրիլլերը 1.018 մլրդ դոլար եկամուտ է ունեցել՝ շրջանցելով «Մութ ապետին» (1.005 մլրդ դոլար):
Եթե «Ջոկերը» ևս 63 մլն վաստակի, կշրջանցի «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդ» ֆիլմին՝ դառնալով ամենից բարձր եկամուտ ունեցող ժապավենը Բեթմենի մասին կոմիքսների շարքից:
Քրիստոֆեր Նոլանի «Մութ ապետը» 2008-ին դարձել էր ամենահաջողակ ֆիլմը և մեծ ազդեցություն էր գործել կոմիքսների հերոսների մասին ֆիլմերի վրա:










