Մոսկվայում դայակը 5 ամսական երեխային թողել է լոգարանում. փոքրիկը խեղդվել է

01:13 • 19.11.19

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել 5 ամսական երեխայի մահվան փաստով: Նշվում է, որ Դայակը լողացրել է երկու երեխաներին: Փոքրիկներից մեկին տարել է սենյակ` մյուսին երկար ժամանակ միայնակ թողնելով:

Ինչպես հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը, վերադառնալուց հետո կինը տեսել է, որ երեխան չի շնչում: Առաջին օգնությունից հետո էլ փոքրիկը կենսական նշաններ ցույց չի տվել: Դայակը ձերբակալվել է: Քննիչները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: