Լիլի անունով շունը Մեխիկոյի օդանավակայանում Պերուից բերված 100 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել
Մեքսիկայի գլխավոր դատախազության կինոլոգիական բաժանմունքի աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել և առգրավել են Պերուից բերված մոտավորապես 100 կգ ընդհանուր զանգվածով 5 տուփ կոկաին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Դատախազության գլխավոր քննչական վարչության և թմրանութերի հետ աշխատանքին վարժեցված Լիլի անունով շան օգնությամբ դաշնային գործակալության աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել և առգրավել են 5 ստվարաթղթե տուփ»,-ասվում է Մեքսիկայի գլխավոր դատախազության կայքի հայտարարության մեջ:
Լոգիստիկ օպերատորի միջոցով Լիմայից Մեխիկո բերված տուփերն ուսումնասիրության համար տրամադրվել են Ներքին գործերի նախարարությանը:
Նոյեմբերի սկզբին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր տասը նահանգում առգրավված թմրանյութերը ոչնչացնելու մասին: Ոչնչացված նյութերի ընդհանուր զանգվածը կազմել է գրեթե 15,5 տոննա:









