Թուրքիայում 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

06:11 • 19.11.19

Թուրքիայի Վան նահանգում 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Բաշքալե գավառում: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,2 կիլոմետր խորությամբ:

Տուժողների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: