Ֆիլիպիններում մոլեգնում է «Ռամոն» թայֆունը. ավելի քան 5000 մարդ է տարհանվել
Ավելի քան 5000 բնակիչ է տարհանվել Ֆիլիպինների հյուսիսային շրջանում գտնվող Կագայան նահանգում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, տարհանման պատճառ է դարձել «Ռամոն» թայֆունը, որը հարվածել է Լուսոն կղզու ափամերձ շրջաններին:
Ահագնացող տարրերային աղետի մասին նախազգուշացումներ է արել Ֆիլիպինների աղետների հետևանքների վերացման ծառայությունը: «Կոչ ենք անում հանրությանը պահպանել զգոնությունն ու անհրաժեշտ միջոցներ ընդունել հնարավոր ջրհեղեների և սողանքների հետ կապված»,- ասել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում չեղարկվել են: Աղետի գոտում խաթարվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և տրանսպորտային հաղորդակցությունը:









