Ռոբերտ Պատինսոնը հայտնել է, որ իր կարիերայի համար բեկումնային է եղել «Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում հանդես գալը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնը HFPA փոդքասթի եթերում հայտարարել է, որ իր կարիերայի համար բեկումնային է եղել «Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում հանդես գալը, գրում է Fox News-ը:
Պատինսոնը «Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմում հանդես է եկել 2005 թվականին: Նրա խոսքով՝ ֆիլմն իր մեջ միշտ հաճելի հիշողություններ կարթնացնի:
«Իսկապես լավ միջավայր էր»,- հայտնել է դերասանը:
Պատինսոնի խոսքով՝ նկարահանման հրապարակը «չափազանց ընկերական» էր, իսկ երիտասարդ դերասաններին հարգալից էին վերաբերվում:
Դերասանը հայտնել է նաև, որ այդ տարիքում իր համար ամենատպավորիչը ֆիլմի պրեմիերայի շրջանակում շրջագայելն էր:
«Հիշում եմ, երբ առաջին անգամ Տոկիո գնացի, նստել էի սենյակումս, նայում էի քաղաքի համայնապատկերին ու մտածում. «Ինչպե՞ս ինձ բախտ վիճակվեց»: Դա նույնպես ասես ֆիլմ լիներ»,- հայտնել է դերասանը:
Նշենք, որ Ռոբերտ Պատինսոնը հանդես է գալու ամերիկյան Warner Bros. կինոստուդիայի կոմիքսային սուպերհերոս Բեթմենի դերում: Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հունիսին: Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է (War for the Planet of the Apes ֆիլմի ռեժիսորը):
«Քննադատությունների ավելի քիչ ալիք բարձրացավ, քան ակնկալում էի»,- երկրպագուների արձագանքի վերաբերյալ հարցին պատասխանել էր Պատինսոնը:
Իսկ Բեթմենի հայտնի հանդերձանքը հագնելիս դերասանը կատակել է. «Քեզ անմիջապես զորեղ ես զգում»:
Պատինսոնն ամենաերիտասարդ դերասանն է, որ երբևէ մարմնավորել է Բեթմենին մեծ էկրանին: Բեթմենի դերում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ, այդ թվում՝ Քրիստիան Բեյլը, Ջորջ Քլունին, Բեն Աֆլեքը, այլք:












