ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մշտապես ասում է՝ պատրաստ է հանդիպել բոլորի հետ, բայց առայսօր չի արձագանքել ուսանողների՝ հանդիպելու մասին կոչերին. տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդների ասուլիսը (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց տեղի ունեցավ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ը տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև «Մել» ֆիլմի ֆինանսավորումն ու ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ դասախոսներից շատերը նույնպես նախազգուշական գործադուլ էին սկսել։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։










