Բոլիվիայի ՌՕՈՒ-ն հերքել է Մորալեսի դեմ մահափորձի մեղադրանքները
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հերքել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքները, որի մասին հինգշաբթի հայտարարել էր Մորալեսը՝ նշելով, որ ՌՕՈՒ-ի հրամանատարն է եղել իրեն տեղափոխող ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառը:
«(Մորալեսի հայտարարությունը հերքելու համար) Ավիամիջադեպերի հետաքննության համատեղ խումբը աշխատանքներ է իրականացնում օդանավերի անվտանգությունն ապահովող անձնակազմի հետ. նրանք կորոշեն այդ միջադեպի պատճառները»,- ասված Է Բոլիվիայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի նախնական վարկածի համաձայն՝ նախագահ Մորալեսին նոյեմբերի 4-ին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառը պոչային հատվածի պտուտակի անսարքությունն է եղել:










