Վերին Լարսում գտնվող հայկական ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են. Վրաստանում ՀՀ դեսպանատունը նոր մանրամասներ է հայտնում սահմանին ձերբակալվածների մասին

22:56 • 23.11.19

Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու պատճառով: «Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են նաև. որ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։