ՀՀ ոստիկանությանը 27-ամյա քաղաքացին կամավոր հանձնել է զենք-զինամթերք

12:01 • 23.11.19

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա մի տղամարդ ոստիկանություն կամավոր հանձնել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի, առանց համարի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 163 փամփուշտ, ինքնաձիգի 6 դատարկ պահունակ և հայտնել, որ ներկայացրածը պատկանել է իր հանգուցյալ պապին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: