Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ արդյունավետ աշխատանք չեմ տեսնում. Վազգեն Սիսլյան

18:56 • 23.11.19

Հայկական եկեղեցու դռները բաց են բոլորի համար, ցանկացած մարդ կարող է մտնել, Մենք դրան տարօրինակ ենք վերաբերվում, բայց մարդը մտել է, հարցը տվել է, պատասխանն ստացել ու գնացել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը՝ «Սոցիալական շարժում» միջոցառման ժամանակ անդրադառնալով Միլանի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ ադրբեջանցին իր պատասխանը ստացել է ամբողջ հայ ժողովրդից:  Նա նաև հավելեց՝ ինչո՞ւ ենք զարմանում, երբ այսօր բազմաթիվ մուսուլման տուրիստներ այցելում են Հայաստան, անգամ՝ Արցախ, ինչն իր կարծիքով սխալ է:

«Եկեղեցու դեպքին չեմ ուզում մեծ ուշադրություն հրավիրել: Դա սովորական երևույթ է: Բացի այդ, դա մեր անվտանգության խնդիրը չէ, դա Իտալիայի անվտանգության հարցն է:  Հետո մարդ է փաստաթուղթ ունի, մտել է, եկեղեցու դռան առջեւ անձնագիր չեն ստուգում չէ՞: Արդյոք նույն ձեւ կվերաբերվեիք, եթե հայը նույն բանն աներ:   Կուրախանայինք չէ՞»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ Սիսլյանն ասաց, որ սայլը տեղից դեռ չի շարժվում,  ժամանակ են շահում:

«Որևէ արդյունավետ աշխատանք չեմ տեսնում, միայն ժամանակ են շահում: Արդյունավետը նշանակում է, որ ոչ միայն տարածքների մասին խոսվի,  այլ Արցախի անկախացման և, վերջապես, Հայաստանին միանալու։ Արդյունքը դա է»,- ասաց Սիսլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: